Եղանակը կտրուկ կցրտի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-9-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: