07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սահակյանը խորհուրդ է տալիս դիմել տարօրինակ քաղաքական ուժերին

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը տարօրինակ չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանի և որոշ ԲՀԿ-ականների տեսակետները գրեթե նույնությամբ համընկնում են, ավելին՝ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նույնիսկ չմասնակցեց քվեարկությանը:

Հիշեցնենք, որ որոշ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Հայկ Խաչատրյանը դեմ էին սահմանադրական փոփոխություններին, սակայն ներկա չգտնվեցին քվեարկությանը: Քվեարկությանը չեկան նաև ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, ովքեր նախապես հստակ դիրքորոշում չէին հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Henaran.am-ի հետ զրույցում պատգամավոր Հովհաննես ՍահակյանՆ ասաց, որ տեղյակ չէ պատգամավորների դիրքորոշումներից. «Անկեղծ ասած չեմ հետևել ո՛չ Էլինար Վարդանյանի, ո՛չ Վահե Հովհաննիսյանի, ո՛չ Վարդան Օսկանյանի գրառումներին: Այդ հարցերն ուղղեք այդ տարօրինակ քաղաքական ուժերին»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ