15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը նոր բան չի ասել. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նոր բան չի հայտնել՝ անդրադառնալով նրա վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանը խիստ քննադատել էր սահմանդրական փոփոխությունները՝ նշելով, որ այն իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն` dեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում:

Henaran. am-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը նշեց, որ Քոչարյանը թե ՛ որպես ՀՀ քաղաքացի, թե՛ որպես նախկին նախագահ, իրավունք ունի իր տեսակետը հայտել և նրա տեսակետն առնվազն կարող է գոյություն ունենալ:

«Նմանատիպ մտքեր և քննդատություններ բազմիցս հանդիպել են: Բազմիցս էլ նաև հիմնավորել ենք, որ նման բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրության մեջ որևէ տեղ գրված չէ, թե քաղաքական դաշտում մեկ կուսակցություն պետք է ունենա գերիշխող դիրք»,- պարզաբանեց Սահակյանը՝ նշելով, որ իշխանություն ձևավորվելու է ընտրությունների միջոցով: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Քոչարյանի տեսակետը որևէ ազդեցություն ունենալ Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու որոշման վրա՝ նկատեց, որ Քոչարյանի հայտարարությունների առաջ եղել են քննադատություններ, սակայն արդյունքում այս հարցի շուրջ տեսանք կոնսոլիդացիա:

«Կունենա ազդեցություն, թե` ոչ, այդ հարցն ինձ չէ ուղղված, ես չեմ բարեփոխում նախաձեռնողը»,- պատասխանեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ