17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ի հայտարարությունը

Այսօր, Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից անմիջապես առաջ, երբ ԱԺ մուտքի մոտ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը իրականացնում էր իրազեկված բողոքի ակցիա, ոստիկանությունը հերթական անգամ դիմել է ապօրինի գործողությունների խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ:

Առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու` ոստիկանությունը բերման է երթարկել 20 անձի, որոնց թվում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ, փաստաբաններ, ակտիվիստներ, լրագրող, քաղաքացիներ. Արշակ Մուսախանյանին, Հրայր Մանուկյանին, Սարգիս Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Թաթուլ Սարոյանին, Դավիթ Վարդանյանին, Վարդան Հարությունյանին, Սերգեյ Գրիգորյանին, Սերոբ Գասպարյանին, Արթուր Մարտիրոսյանին, Ավետիս Ավագյանին, Գարիկ Ասատրյանին, Հայկ Պետրոսյանին, Տիգրան Եգորյանին, Էդիկ Տեր-Կարապետյանին, Փայլակ Թեւանյանին, Մերուժան Հանեսյանին, Արսեն Շահբազյանին, Ալբերտ Մարգարյանին, Սերգեյ Կյուրեղյանին:

Ոստիկանությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, բերման ենթարկելու գործողություններ է կատարել նաև պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ:

Շարունակելով ապօրինությունները, ոստիկանությունը տևական ժամանակ խոչընդոտել է բերման ենթարկվածների փաստաբանների, ինչպես նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի մուտքը ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության այս խայտառակ գործողությունը, պահանջում է պատկան մարմիններից բացահայտել և պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների հրաման արձակողներին և դրանք կատարողներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ