Հոկտեմբերի 4-ին երկարատև հիվանդությունից հետո երկրային կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանը: «Արարատ 73»-ի անփոխարինելի ավագը հարուստ կենսագրություն ուներ. լավագույն ռմբարկու էր, խաղացել էր «Սպարտակում», Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր, մարզել էր Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց»ակումբները և այլն:
Ֆուտբոլիստի մահվական կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որտեղ մասնավորապես ասվում է: «Ողջ կյանքը նվիրելով ֆուտբոլին՝ Հովհաննես Զանազանյանը փառավոր էջեր է գրել ֆուտբոլի պատմության մեջ՝ իր օրինակով և կենսագրությամբ կերտելով պրոֆեսիոնալ մարզիկի, նվիրյալ անհատականության, ճշմարիտ մարդու վառ կերպար:
Հայկական ֆուտբոլի զարգացման ու փառքի բազում տարիներ անժխտելիորեն կապված են Հովհաննես Զանազանյան ֆուտբոլիստի անվան և գործի հետ:
Մեծ է Հովհաննես Զանազանյանի ավանդը մեր ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, մեր ժողովրդի սիրելի «Արարատի» վերելքներում, և պատահական չէ, որ Հովհաննես Զանազանյանի անվան հետ է զուգակցվում «Արարատի» լեգենդար ավագ տիտղոսը՝ շնորհված ժողովրդի կողմից: Նրա ֆուտբոլը ոգևորության, երջանկության և հպարտության բազում պահեր է պարգևել մեր երկրին և մեր ժողովրդին»: