11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչինչ չեն անում խաղաղ կարգավորման առաջընթացի համար. Ամերիկայի Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ նախագահի` Դուբլինում կայացած համանախագահ երկրների հանդիպման ժամանակ արած հայտարարության առթիվ, որում նա արհեստականորեն եւ նույնիսկ անտարբերությամբ է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի մասին` առանց նշելու Հայաստանի նկատմամբ Ալիեւի կառավարության շարունակական ագրեսիայի մասին, ինչպես նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման եւ արդարացման մասին:

Համբարյանը նշել է, որ “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հակառակ ծառայությունն են մատուցում խաղաղ կարգավորման հարցում` եւս մեկ անգամ փորձելով կեղծ սիմետրիա գտնել ղարաբաղյան իրավիճակում”:

“Փաստերն անհերքելի են. Ադրբեջանն է այն կողմը, որը սկսել եւ ինքն էլ պարտվել է Արցախում ժողովրդավարությունը տապալելուն ուղղված պատերազմը: Ադրբեջանն է, որ պարբերաբար սահմանային հարձակումներ է անում, սպառնում օգտագործել իր մեծ արսենալը:Բաքուն է, ոչ թե Երեւանը, ով արհամարհում է միջազգային կոչերը` հեռացնել դիպուկահարներին սահմանից: 

Կողմերի միջեւ հաշտություն ձեւացնելը հնարավոր է, որ ծառայի որոշ քաղաքական նպատակների, սակայն, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչինչ չեն անում խաղաղ կարգավորման առաջընթացի համար”,-հայտարարել է Արամ Համբարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ