Ուշագրավ բացահայտում. Հայկական Ժամանակ
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշոբային սկանդալի գործով երեկ տեղի ունեցող դատական նիստի ընթացքում գործով վկա, ԱՄև 70-ամյա քաղաքացի Արփիկ Բալյանը ուշագրավ բացահայտում է արեց։
Ցուցմունք տալով՝ գործով վկան ասաց, որ ճանաչել է գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին եւ նրա առաջարկով մեկնել է Կիպրոս, որ օգնի նրան Կիպրոսում ադամանդի հանքի շահագործման վերաբերյալ պայմանագրեր կնքել։ Այնտեղ հասկացել է, որ գործընթացին ներգրավված է եւս մեկ ընկերություն, որի վերաբերյալ փաստաթղթերում տեսել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անձնագրերի պատճենները։
Վկան Սուքիասյանին հարցրել է, թե Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է այդ մասին, Սուքիասյանը պատասխանել է ոչ։ Այն հարցին, թե ի՞նչ կարգով է անձնագրի պատճենը հայտնվել Սաքիասյանի մոտ, վերջինը պատասխանել է՝ Կճոյանի միջոցով, նա բերել է եւ իր, եւ վարչապետի անձնագրերի պատճենները։