17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամերիկացի հայտնի պարուհին կգնա Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո/

Ստեպ ժանրում աշխարհահռչակ պարուհի Sarah Reich-ը ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան` World Armenia World նախագծի շրջանակներում: Այս նախագծի նպատակն է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան հրավիրել հայտնի արվեստագետներին ու ծանոթացնել նրանց հայկական մշակույթի հետ, ինչպես նաեւ հնարավորություն տալ հայ հանդիսատեսին հանդիպելու արվեստագետների հետ:  Նախագիծն իրականացնում է Club12 երաժշտական ակումբը:

Երեկ պարուհին բացառիկ հանդիպում ունեցավ LOFT  ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում:

Խոսելով ստեպ ժանրի մասին,  Սառան ասաց. «Ես չեմ կարող իմ կյանքը պատկերացնել առանց ստեպի: Պարել սկսել եմ 5 տարեկանից, իսկ 12 տարեկանում ինձ համար բացահայտեցի ստեպ ժանրը: Ինձ, հատկապես, ոգեշնչեցին իմ ուսուցիչները, որոնցից է, օրինակ, Փոլ Քենեդին»:

Սառային Հայաստանում դուր է եկել բանջարեղենը և մարդկանց հյուրասիրությունը:

«Գիտե՞ք`Ամերիկայում էլ կան հյուրասեր մարդիկ, բայց Հայաստանում հյուրասիրության մակարդակն ուրիշ է»,-ասաց պարուհին, որը նաև տպավորված է հայկական մշակույթով, հատկապես, դհոլի հնչյուններով:

«Հայաստանում մնալու եմ ևս 4 օր: Այս ընթացքում ունենալու եմ 3 շոու, բոլորն էլ` Club 12-ում»,-պատասխանեց Սառան, որն այսօր պատրաստվում է նաև գնալ Ծիծեռնակաբերդ  և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ  մամուլի ասուլիս, ինչպես նաև performance Sarah Reich-ի կողմից:

Հանդիպման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունցավ շփվել աշխարհահռչակ պարուհու հետ:

12067898_976602889048230_1643720746_n 12077528_976602912381561_1249894472_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ