Նազենի Հովհաննիսյանն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան սահման պահող բարձրաստիճան սպան
Slaq.am կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունը Facebook-ի իր էջում գրում է.
«Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ճակատագրով վերջերս մտահոգված Նազենի Հովհաննիսյանի մտքով երբևէ անցե՞լ է, որ ինքը, հաղորդում վարելով, մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան այդ նույն սահմանին ապրող ուսուցիչը, բժիշկը, անգամ սահման պահող բարձրաստիճան սպան: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ մեկ անգամ նույն Նազենին չի բարձրաձայնում, որ, սիրելիներս, անարդար է ինձ այդքան բարձր աշխատավարձ տալ, ես չեմ ուզում հանգստանալ Հունաստանում և կապել «Rolex» ժամացույց, չէ՞ որ մեր սահմանում ապրող հայրենակիցները վտանգի մեջ են…
Պոպուլիզմն ու դեմագոգիան պատերազմական իրավիճակներում անթույլատրելի են և զզվելի, զբաղվե´ք յուրաքանչյուրդ ձեր գործով և ցանկալի է մեծ-մեծ չխոսել:
Ի դեպ, ես ծնվել եմ սահմանին, մանկությունս անցել է պատերազմի տարիներին առաջին գծում և հավաստիացնում եմ ձեզ, սիրելի´ պոպուլիստներ և դեմագեոգներ, առաջին գծում ապրող մարդիկ ձեր կեղծ հայրենասիրության և մարդասիրության կարիքը չեն զգում, իսկ Տարոն Մարգարյանը հայրենիքի և պետության արժեքն իմացող ընտանիքի զավակ է, և, եթե մեր պետությունը կայանում է և ապագա ունի, հենց նման մարդկանց և տեսակի շնորհիվ է, այլ ոչ պոպուլիստների և դեմագոգների»: