19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մոհամմադ Ռեյիսիի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ:

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեպանատան համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այժմ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, եւ կվերսկսվեն նաեւ նախկինում հետաձգված նախագծերը: Գալուստ Սահակյանը կարեւորել է վերջին իրադարձություններից հետո տարածաշրջանում Իրանի դիրքի բարձրացումը եւ փաստել, որ այդ առումով Հայաստանն ամենաշահագրգիռ կողմն է: ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը եւ փոխայցերը, նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու: 
Գալուստ Սահակյանը Մոհամմադ Ռեյիսիին մաղթել է նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության ընթացքում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Գալուստ Սահակյանի ունեցած մեծ դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Մոհամմադ Ռեյիսին կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին իր դիվանագիտական առաքելության տարիներին դեսպանատան նախաձեռնած եւ իրականացրած ծրագրերին օժանդակելու համար: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ