Ծեծված ազատամարտիկը արդեն տանն է
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քիչ առաջ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, այս մասին Henaran.am-ին հայտնեցին հիվանդանոցից :
«Այսօր որոշում կայացրեցինք, որ նա կարող է բուժումը շարունակել տան պայմաններում, բայց պետք է որոշ ժամանակ անց գա նորից հիվանդանոց, որպեսզի ստուգումներ անցնի»,-նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին Ս.Հակոբյանից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը Աբովյան փողոցում անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:
Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: