08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել նախագահական հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն մինչև տարեվերջ: Այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի,  Ջեյմս Ուորլիքի, Պիեր Անդրիուի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»,- նշված է հայտարարության մեջ:

Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

«Բռնությունների ուժգնացումը հայերի ու ադրբեջանցիների, նաև բանակցությունների շահերից չի բխում»,- նշվել է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ