Չինաստանի հետ բանակցությունները շարունակվում են. Կարեն Ճշմարիտյան
«Չինաստանի վարչապետը հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին, որ նրանք աշխատանքները կորդինացնեն և հայկական կողմի հետ շարժվեն առաջ, ուսումնասիրեն տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալը, որոնք այդ երկթագծով կարող են փոխադրվել»,-կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:
Նախարարի վստահեցմամբ աշխատանքի մեկնարկի ժամկետը հստակ կլինի տեխնիկա-տնտեսական հիմնավորման ու շահութաբերության գնահատաման վերաբերյալ քայլերի ավարտից հետո:
«3.2 մլրդ դոլար է հարկավոր երկաթգծի՝ հայկական կողմի աշխատանքների համար: Եթե ձեռնտու գտնեն՝ կֆինանսավորեն»,-ասաց Ճշմարիտյանը:
Նախարարը հավելեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու հիմնական «մեխն» այն է, որ դրա միջոցով Չինաստանը կապվելու է Եվրոպայի հետ:
«Եթե նայեք աշխարհագրությանը, կտեսնեք, որ ավելի շատ Իրանից դեպի Աֆղանստան ուղղության մասին է խոսքը, և գործող երկաթգծեր կան, որոն ք պետք է ներգրավվեն, այնպես չէ, որ այս հատվածը դատարկ է»,-խոսքն ավարտեց Ճշմարիտյանը:
Ապա անդրադառնալով հայ-չինականա քննարկման այլ կետերին, նախարարը տեղեկացրեց, որ քննարկվել է «Էյր Չայնա» ընկերության կողմից Հայաստանում թռիչքներ իրականացնելու հարցը: Չինական կողմը ներկայացրել է այն ընեկերությունների ցանկը, որոնք հետարքքրված են: Հայկական կողմը համապատասխան հրավեր է ուղարկել այդ ընկերություններին և սպասում են նրանց այցին: