Ծեծված ազատամարտիկը գեներալ Մանվելի, Սուրիկ Խաչատրյանի, Շմայսի ընկերն է /վիդեո/
«Ազատամարտիկի դերը թատերական հրապարակում չեմ կարողանում հասկանալ»,-որոշ ժամանակ առաջ yerkir.am լրատվականին հարցազրույց տալիս նկատել էր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Հակոբյանը նշել էր, որ ինքը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, լիքը պարտքեր ու խնդիրներ ունի, բայց հարգում է իր երկրին ու պետությունը: Հակոբյանը դրական էր արտահայտվել գեներալ Մանվել Գրիգորյանի մասին. «Նա հսկայական բան ունի այս երկրի համար արած, բանակաշինարար է»:
Ազատամարտիկը դրական է արտահայտվել նաև Սուրիկ Խաչատրյանի, Առաքել Մովսիսյանի գործնեության վերաբերյալ:
«Ծանր ժամանակներում՝ Սուրիկը ընտանիքի երես չէր տեսնում: Բավականին բարդ գործողությունների է մասնակցել»,-ասել է:
«Հրաշալի մարդ է»,-սա էլ Առաքել Մովսիսյանին (Շմայս) առնչվող հարցի պատասխանն է:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով ավելի վաղ մասնակցել էր «Ինքնիշխանության» երթին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կան ձերբակալվածներ:
Նշենք նաև, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Սմբատ Հակոբյանը նշել է, որ վստահում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով իր հին ընկերն է:
Տեսանյութը՝ yerkir.am-ի