16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի և Չինաստանի բարեկամությունը օրեցօր ամրապնդվում է

Սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ սեպտեմբերի 24-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Այս մասին գրում է կառավարության լրատվական ծառայությունը:

Նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ:

Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան և հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում   և ամրապնդվում է: Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, կարևոր համարելով համագործակցության զարգացումը նաև մարզերի միջև: Շենսի նահանգի կոմկուսի քարտուղարը հայաստանցի հյուրերին մանրամասն ներկայացրել է նահանգի պատմությունը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական ֆորումին՝ նա նշել է, որ այն կարևոր հարթակ է տնտեսական կապերի հաստատման և զարգացման համար:

Հայ-չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետը նշել է, որ տպավորված է ինչպես Սիան քաղաքի պատմական ժառանգությամբ, այնպես էլ ժամանակակից ձեռքբերումներով: «Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ