08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում:

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, նրան է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը, որը, ըստ նրա, էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ