27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Ես եմ”. սերն ու բանակային կյանքը համատեղ

20-ամյա Տիգրանը որոշում է կիսատ թողնել բարձրագույն կրթությունն ու ծառայել հայոց բանակում: Վերադառնալուց հետո` Տիգրանին մեծ ապագա էր սպասվում: Նրան սիրահարվել էր կանադահայ Սյուզին, եւ նրանց շփումը  “Skype”-ով էր: Մեկնելուց առաջ էր աղջիկը սիրո խոստում է պահանջում, բայց Տիգրանի ընկերը մտնելով սենյակ`”խանգարում է” տղային` իր խոսքը ասել:

Սա հերթական սերիալի անոնսը չէ, այլ Հայոց բանակի 20 ամյակին նվիրված “Ես եմ” գեղարվեստական ֆիլմի սկիզբն է:

Ծառայության ժամանակ Տիգրանը դժվարություններ ունենում է, բայց դրանք շուտ հարթվում են ու նա դառնում է գերազանցիկ ծառայողներից մեկը: Ավելին, Տիգրանը սիրահարվում է զորամասի հրամանատարի դստերը` Արեւիկին: Վերջինս սիրում է նաեւ դասակի հրամանատար Աթայանը, որը իմանալով Տիգրանի սիրո մասին` “լարվում է” նրա դեմ: Բայց Տիգրանը տիրանում է Արեւիկի սրտին, բայց այստեղ էլ հյուր է գալիս կանադահայ Սյուզին եւ գիշերում հրամանատարի տանը:

Բնականաբար, աղջիկների զրույցը հասնում է սիրուն, եւ Սյուզին Արեւիկին ասում է, որ Տիգրանի համար է հազարավոր կիլոմետրեր կտրել:

Սիրավեպի ավարտին կարող եք ծանոթանալ դիտելով ֆիլմը, որը հունվարի 7-ից ցուցադրվում է եւ մեկ ամիս շարունակ այն կլինի տարբեր կինոթատրոններում: Բայց միայն ֆիլմում երիտասարդների սերը չէ: Հայ նորակոչիկները կոփվում են բանակում, սովորում դիմակայել պատերազմին եւ հաղթանակել: Նրանք գիտակցում են, որ սահմանների պաշտպանությունը իրենց ուսերին է: Նաեւ նոր ընկերներ են ձեռք բերում եւ անում ամեն ինչ, որ ընկերությունը հավետ մնա:

“Ես եմ” գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ` “32 production”-ի եւ “Գոյակ” մշակութային կենտրոնի կողմից: Բացի անվանի դերասան Սոս Սարգսյանից, մնացած դերերում նկարահանվել են սկսնակներ:

Ֆիլմի առաջնախաղը հունվարի 7-ին  էր` “Մոսկվա” կինոթատրոնում: Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո կարմիր գորգով կինոդահլիճ էր մտնում ստեղծագործական խումբը: Մի պահ լրագրողները մտածեցին, որ պետական այրեր են մասնակցելու կինոդիտմանը, սակայն ոչ ոք այդ օրը չկար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ