22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ոչ»-ի ճակատը նախաձեռնում է համաժողովրդական դիմադրություն

Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանդես եկող «Ոչ»-ի ճակատը սեպտեմբերի 12-ին  համատեղ հռչակագիր է ընդունել:

«Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները,

-հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձեւավորվել են կեղծված ընտրությունների միջոցով եւ չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որեւէ նախաձեռնության նկատմամբ,

-արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ,

-գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը եւ իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը եւ հավերժացնել իրենց իշխանությունը,

-համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա եւ փորձ է արվում ոչնչացնել քաղաքական եւ հասարակական որեւէ հակակշիռ,

-նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը եւ վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրեւ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության կայացումը,

-հայտարարում ենք, որ մեր առջեւ նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն եւ Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»,- ասվում է հռչակագրում:

Հռչակագրին միացել են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ԱԻՄ-ը, «Հայազնը», Հիմնադիր խորհրդարանը, «Արմատ» ՀԿ-ն, ՀՀ Քաղաքագետների միությունը, «Մարտի 1» ՀԿ-ն,  «Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այլ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ