10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պրեսկոտը “Ժառանգությունում” էր

Այսօր ՀՀ “Ժառագություն” խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Նրա

խնդրանքով “Ժառագության”  պատգամավորները ներկայացրեցին կուսակցության գնահատականները ԵԽԽՎ 1837 (2011) “Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը Հայաստանում” բանաձեւում ամրագրված Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաեւ` տեսակետներ հայտնեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Պատգամավորները մասնավորապես մտահոգություն հայտնեցին 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների քննության հետ կապված Հատուկ քննչական ծառայության` վերջերս հրապարակված միջանկյալ զեկույցի կապակցությամբ: Նշվել է, որ այն ավելի է խորացրել հանրային անվստահությունն այդ մարմին նկատմամբ, որը պարզապես ավելի ծավալուն ձեւաչափով վերաշարադրել է 2008թ. մարտի 4-ին ԱԺ չորս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ խորհրդարան ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մարտի 1-ի “տեսակետը”, ինչպես նաեւ` անհաջող փորձ է արել ստվեր գցել Փաստահավաք խմբի հայտնաբերումների վրա:

Առաջիկա ընտրությունների նկատմամբ հանրային վստահություն ձեւավորելու համար` “Ժառագության”  պատգամավորները կարեւորել են ԵԽԽՎ աջակցությունը` իր բանաձեւերին ու Վենետիկի հանձնաժողով/ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքին համապատասխան Ընտրական օրենսգրքի բարեփոխում նախաձեռնելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ որդեգրելու գործում, որի վերաբերյալ «Ժառագությունը» եւ ՀՅԴ-ն հանդես են եկել համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ ընտրակարգի օգտին հիմնավորոմներ բերելուն զուգահեռ ԵԽԽՎ համազեկուցողին է փոխանցվել “Ժառագություն” խմբակցության ղեկավարի նամակը:

Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքի մեկ այլ առաջարկության` պետական ու կուսակցական կառույցները տարանջատելու կապակցությամբ “Ժառագության” պատգամավորները ներկայացրել ու հյուրին են փոխանցել Րաֆֆի Հովհաննիսյանի` նոյեմբերի 21-ի նամակը, դրան ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի անբացատրելի ագրեսիվ պատասխանը` իբրեւ ազատ, մրցակցային արդար ընտրություններ կազմակերպելու առնչությամբ ստանձնած պարտավորության կատարումից խուսափելու դրսեւորում:

Դատական իշխանության ու ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս իբրեւ այդ խեղված համակարգի վառ գնահատական` “Ժառագության”  պատգամավորները փոխանցել են մի քանի քրեական գործերի նյութեր, նրանց թվում` լեգենդար ազատամարտիկ Գեւորգ Հայրապետյանի գործով ՄԻԵԴ-ին ուղարկված գանգատները, ամիսներ առաջ հասարակական ակտիվիստներ Լալա Ասլիկյանի, Վարդգես Գասպարիի ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդեպ ոստիկանների կիրառած բռնությունների ու դրանց անպատասխան մնալու, Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված ՀՀ կառավարության` միջազգային նորմերի խախտման վերաբերյալ նյութեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ