“Կամանդուշչի” Սամվել Բաբայանը ընդդիմադի՞ր. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի, առաջիկայում Հայաստան է վերադառնալու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, մեծ պարտքեր վերցնելով իր մտերիմներից, տեւական ժամանակ է` անհետացել է:
Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է փակել Բաբայանի պարտքերը, գրավից հանել նրա եւ ընկերների տները` պայմանով, որ գեներալը դառնա Սերժ Սարգսյանին ընդդիմություն ու ակտիվ աշխատի նրա դեմ:
Ըստ նույն աղբյուրի` Բաբայանը տվել է իր նախնական համաձայնությունը: Ընդ որում, Սամվել Բաբայանը պետք է ընդդիմություն լինի ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Առայժմ, սակայն, հստակ հայտնի չեն նրա վերադարձի ժամկետները: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը “Ժողովուրդի” հետ զրույցում հերքել է այս լուրերը` դրանք համարելով հորինված: