15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ոչ մի օր առանց պահպանակների”

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել, որ այսուհետ “մեծերի համար ֆիլմերի” նկարահանումների ժամանակ անպայմանորեն պետք է պահպանակներ օգտագործվեն:

Հօգուտ այս որոշման քվեարկել է 11, դեմ՝ մեկ հոգի (հետաքրիր է, թե նա ինչով էր առաջնորդվում՝ դեմ քվեարկելիս):  Օրինագիծը հաստատվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ֆոնդի կողմից, որի ակտիվիստները հազարավոր ստորագրություններ են հավաքել:

Սակայն պոռնոֆիլմեր թողարկողներն ակտիվ կերպով ընդդիմանում են, նրանց խոսքերով՝ այս որոշումը իրենց վրա բացասաբար կազդի: Նրանք կարծում են, որ “բոլորն, իհարկե, ցանկանում են առողջ լինել, սակայն պահպանակները իրական արնանդամը դարձնում են ռեզինե”:

Բնականության սիրահարները, որոնք քիչ թիվ չեն կազմում, նույնպես դժվար թե գնեն տվյալ կինոընկերությունների արտադրանքը: Իսկ ահա գաղտնի պոռնոարտադրությունը, ճիշտ հակառակը, կծաղկի:

Պահպանակների պարտադիր կիրառման փոխարեն առաջարկվում է ֆիլմերի գլխավոր հերոսներին բժշկական քննության ենթարկել, պարզելու համար՝ ունե՞ն արդյոք վեներական հիվանդություններ, թե ոչ:

“Մեծերի համար նախատեսված ֆիլմերի” շահույթը, տարբեր հաշվարկներով, կազմում է տարեկան 4-13 միլիարդ դոլար: Միայն Հոլիվուդում օրական 3-4 պոռնոֆիլմ է նկարահանվում, հետևաբար “ոչ մի օր առանց պահպանակների” կարգախոսը գնալով ավելի ակտուալ է դառնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ