21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում բանկային կեղծ քարտերով խոշոր գումարներ հափշտակողները դատապարտվել են

Դատարանն ապացուցված է համարել կազմակերպված խմբի կազմում Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի կողմից  առանձնապես խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակության` գողության, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Նախաքննությամբ պարզվել էր, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի տարածքում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող  2 կազմակերպված խմբեր ` հիմնականում ձեւավորված Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացիներից, որոնց գործունեությունը ղեկավարել են Մարիուս Լուպուն եւ Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուն:

Ստենգաչուի կազմակերպած եւ ղեկավարած հանցավոր խումբը 2008թ. օգոտսոսի 18-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործող թվով 6 բանկերի պատկանող տարբեր բանկոմատներից գողացել է ընդհանուր առմամբ 77 517 000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն` Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագան ընդգրկվել է Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի կողմից ձեւավորված հանցավոր խմբի կազմում եւ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների միջոցով բանկոմատներից գումարներ հափշտակել:

Համաձայն դերաբաշխման` Բլագան պետք է Հայաստանի տարածք տեղափոխեր բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները, դրանց օգտագործմամբ բանկոմատներից գումար հափշտակեր, հանցավոր խմբի անդամների համար հյուրանոցային համարներ եւ ավտոմեքենաներ վարձակալեր, կազմակերպեր Հայաստանից Մեծ Բրիտանիա գողոնի տեղափոխումը:

Այսպես` Կոռնել Կոնստանտին Ստենգաչուն բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների մեծ խմբաքանակ է տրամադրել Ադի Իոան Բլագային, եւ վերջինիս հետ միասին   2008թ. օգոստոսի 18-ին Լոնդոն-Երեւան չվերթով ժամանել  Երեւան եւ ակտիվորեն ներգրավվել հանցավոր խմբի գործունեության մեջ:

Հանցավոր խումբը բացահայտվել է 2008թ. օգոստոսի 27-ին, որով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Ադի Իոան Բլագայի մասով  2009թ. հունիսի 3-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր` նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

Իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում Ադի Իոան Բլագան 2010թ. մայիսի 25-ին հայտնաբերվել, կալանավորվել է եւ ՀՀ գլխավոր դատախազության պահանջով 2011թ. հունվարի 25-ին էտապավորվել ու հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով  Ադի Իոան Բլագան դատաապարտվել է ազատազրկման` 9 տարի ժամկետով:

Պատժի մեղմացման դեմ  Ադի Իոան Բլագայի եւ նրա պաշտպանի կողմից  ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը քննության ընթացքի մեջ է:

Քրեական գործով ընդհանուր առմամբ կալանավորվել, որպես մեղադրյալ ներգրավվել, ապա դատապարտվել են ազգությամբ ռումինացի թվով 10 անձինք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ