09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եգիպտոսում ազգային տոնը վերածվել է ծեծկռտուքի /վիդեո/

Եգիպտոսի Ռազմական Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները պատրաստ են հրաժարվել իրենց իրավասություններից  նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնում է “Reuters”-ը: Խորհրդի հրապարակած զեկույցում նշվում է, որ իշխանությունը հանձնելուց հետո զինվորականները պատասխանատու կլինեն միայն երկրի անվտանգության համար:

Նախօրեին ընդդիմադիրները կրկին դուրս էին եկել Կահիրեի Թահրիր հրապարակ` հունվարյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ: Ազգային տոնը վերածվել է ցույցի, որն ավարտվել է իշխանությունը անհապաղ հանձնելու եւ նոր հեղափոխություն սկսելու  կոչերով:

Ռազմական Գերագույն Խորհրդի նախագահը, որի ձեռքում հայտնվեց իշխանությունը  2011-ի փետրվարին` Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, հայտնել է եգիպտացիներին, որ երկրում այլեւս չի լինի արտակարգ իրավիճակ բացի այն տարածքներից, որտեղ գրանցվել են ավազակության դեպքեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ