23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Եվրոպան “սառցե կայսրության” է վերածվել /վիդեո/

Եվրոպայում օր օրի աճում է սառնամանիքից մահացածների թիվը: “РИА Новости’-ն տեղեկացնում է, որ զոհերի թիվը հասել է 163-ի:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանում մահացել է 29 մարդ, Ուկրաինայում` 63, Ռումինիայում` 22, Բուլղարիայում նման սառնամանիք չէր եղել գրեթե 100 տարի, այստեղ մահացել է 10 մարդ: Եւս 10 մարդ` միայն Ռիգայում, ամբողջ Լատվիայի տվյալները դեռեւս հայտնի չեն: Լիտվայում 9 մարդ է զոհվել, 7-ը` Սերբիայում, 5-ը` Չեխիայում, 2-ական զոհ` Ավստրիայում, Սլովակիայում, Հունաստանում եւ Իտալիայում:

Օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն` սառնամանիքները կշարունակեն իշխել Եվրոպայի տարածքի մեծ մասում դեռեւս մի քանի օր: Իշխանությունները անտունների համար հատուկ ջեռուցվող կացարաններ են պատրաստում: “Կարմիր խաչ” միջազգային հումանիտար կազմակերպությունը տուժած տարածքներին 108 հազար եվրո օգնություն է տրամադրել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ