23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Անիրական պատիժ` 2967 տարվա ազատազրկում “Costa Concordia”-ի նավապետին

Իտալական “Costa Concordia” նավի նավապետ Ֆրաչեսկո Սկետինոյին իտալական դատախազությունը ցանկանում է դատապարտել անիրական պատժի` 2967 տարվա ազատազրկման, գրում է “The Daily  Mail”-ը:

Վճռաբեկ դատարանի նիստին  մեղադրող կողմի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Վերուցիոն առաջարկել է նավապետին դատապարտել 15 տարվա ազատազրկման անզգուշության հետեւանքով մահվան պատճառ դառնալու համար, 10 տարի` նավի խորտակման համար, 8 տարի` յուրաքանչյուր մահացածի, անհետ կորածի կամ ճակատագրի հույսին թողնվածի համար, որոնց ընդհանուր թիվը կազմում է 334 ուղեւոր:

Դատախազության ներկայացուցիչը պահանջել է Սկետինոյին, որն այժմ գտնվում է տնային կալանքի տակ, բանտ ուղարկել: Իր պահանջը նա բացատրել է նրանով, որ Սկետինոն կարող է փախչել եւ խուսափել պատժից:

Նավապետին ձերբակալել էին նավի խորտակման օրը, սակայն ավելի ուշ նրան ենթարկեցին տնային կալանքի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ