ՀՀԿ-ն բոլոր առումներով առաջատարն է. Հայոց աշխարհ
” src=”http://henaran.am/wp-content/uploads/Serj_Sargsyan.jpg” alt=”” width=”288″ height=”235″ />Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նախընտրական հետազոտություն է իրականացրել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրելու իրավունք ունեցող 1200 բնակչի շրջանում: Այս մասին տեղեկացնում է “Հայոց աշխարհն” ու գրում, որ հարցումն առանձնահատուկ է իր ձեւաչափով, քանի որ “չափվել է այս կամ այն կուսակցության վերաբերյալ` զգայական ընկալման, գործունեության գնահատման եւ առաջիկա ընտրություններին նախապատվությունը տալու հանրային ընկալումը”:
Առաջին հարցի ձեւաչափում` ՀՀԿ-ն առավելագույն 100 միավորից ստացել է 65, ԲՀԿ-ն` 52, ՀՅԴ-ն` 28, ՕԵԿ-ը` 20, “Ժառանգությունը”` 44, “Ժողովրդական կուսակցությունը”` 3, ՀԱԿ-ը` 51 միավոր:
Գործունեության գնահատականի մասով` ՀՀԿ-ն 10 առավելագույն միավորից ստացել է` 6 միավոր, ԲՀԿ-ն` 3, ՀՅԴ-ն` 1, ՕԵԿ-ը` 1,”Ժառանգությունը”` 3, “Ժողովրդական կուսակցությունը”` 1, ՀԱԿ-ը` 3 միավոր:
“Եթե ընտրություններն անցկացվեին հարցման ժամանակ “ձեր ձայնը ում կտայիք” հարցին հարցվողների 34 տոկոսը պատասխանել է` ՀՀԿ-ին, 21 տոկոսը` ԲՀԿ-ին, 3 տոկոսը` ՀՅԴ-ին, 2 տոկոսը` ՕԵԿ-ին, 7 տոկոսը` “Ժառանգությանը”եւ 13 տոկոսը` ՀԱԿ-ին, “Ժողովրդական կուսակցությունը”` 0 տոկոս եւ 20 տոկոսը` չի կողմնորոշվել: