23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտակարգ դրության ժամանակ բանակը դառնում է ոստիկականական զորք. Հրայր Թովմասյան

Խորհրդարանն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի նախագիծը, որով սահմանվում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում արտակարգ դրությունը եւ ինչ միջոցառումներ կարող են իրականացնել ուժային կառույցները:

Օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է , թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն  բանակի ստորաբաժանումները: “Բանակը կարող է օգտագործվել բացառապես այն դեպքերում, երբ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերը բավարար չեն այդ խնդիրները լուծելու համար ”,- Henaran.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք նախագծում սահմանվում է տվյալ իրավիճակը, նախարարն ասաց, որ  նշված իրավիճակը բխում է ՀՀ Սահմանադրությունից: “Գործում է համաչափության սկզբունքը: Այն մարդիկ, որոնք որոշում են կայացնում, իրենք են գնահատում վիճակը: Երբեք չես կարող ասել, թե դա որ վիճակն է, որովհետեւ կա իրավական  պետության սկզբունքը, որից բխում է համաչափության սկզբունքը` քանի դեռ մյուս ուժերով կարող ես , սրանք չես օգտագործում”,-բացատրեց Հրայր Թովմասյանը:

Նախարարը  շեշտեց, որ բանակի ներգրավման պարագայում նրա վրա տարածվում է ՀՀ ներքին զորքերի կանոնակարգով սահմանված դրույթները:

“Երբ բանակն է մասնակցում, նրա սպառազինության, զենքի օգտագործման կարգի վրա սկսում են տարածվել ոստիկանության համար սահմանված բոլոր կաոնները, այսինքն,  բովանդակային առումով, փաստացի բանակը դառնում է ոստիկանական , այլ ոչ թե պաշտպանական զորքեր”,-Henaran.am-ի հետ զրույցում շարունակեց նա:

Հավելենք, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  ՀՀ Սահմանադրությամբ:  Հիշեցնենք, որ արտակարգ դրություն հաստատելու մասին հարաբերությունները առանձին օրենքով կարգավորված չեն: ՀՀ Սահմանադրության համաձայն,  սահամանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի  դեպքում ՀՀ նախագահը, խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ կարող է հայտարարել արտակարգ դրություն,  իրականացնել իրավիճակից բխող միջոցառումներ եւ ուղերձով դիմել ժողովրդին:

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ արտակարգ իրավաական ռեժիմը սահմանվում է օրենքով , իսկ Սահմանադրության անցումային դրույթներով նշվում է, որ մինչեւ օրենքով կարգավորումը, արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է  հանրապետության նախագահի որոշմամբ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ