23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանակը պատկանում է ողջ հասարակությանը եւ չի կարող օգտագործվել այդ հասարակության մի մասի դեմ. Արմեն Մարտիրոսյան

“Ցանկացած պարագայում պաշտպանության համար նախատեսված մեր բանակը չպետք է օգտագործվի նմանատիպ գործողություններում”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով  այս պահին խորհրդարանում  քննարկվող “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի նախագծին, ասել է ԱԺ “Ժառանգություն“  խմբակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, օրենքի ընդունումը միանշանակ անհրաժեշտ է, սակայն պաշտպանական ուժերը որեւէ կերպ չեն կարող օգտագործվել արտակարգ ռեժիմի պայմաններում: “ Ես կարծում եմ, որ եթե այնպիսի գործընթացներ լինեն, որը հասարակության կողմից աջակցություն չստանա եւ իսկապես ուղղված լինի հասարակության դեմ, ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերն ամբողջությամբ կարող են այդ խնդիրը լուծել”:  Մեր դիտարկմանը, թե օրենքում նշվում է , որ տվյալ դեպքում բանակի վրա տարածվում են ՀՀ ներքին զորքերի կանոնակարգի դրույթները, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պրակտիկան ցույց է տվել, որ տվյալ պահին դժվար է լինելու այդ կանոնակարգումը:

“Հայկական իրականության պայմաններում մի փոքր գերազանցելը եւ մի փոքր խախտելը ընդունված պրակտիկա է եւ այդ մի փոքրը հսկայական ազդեցություն է ունենում”,- Henaran.am-ին ասաց պատգամավորն ու հավելեց.”Մենք տեսել ենք 2008 թվականը եւ արդեն ոչ թե տեսականորեն ենք խոսում, այլ պրակտիկայում տեսել ենք, որ բանակի ներգրավումը միանշանակ անընդունելի է”: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, բանակը պատկանում է ողջ հասարակությանը եւ որեւէ դեպքում չի կարող օգտագործվի այդ հասարակության մի մասի դեմ: “Բանակը բացառապես պետք է օգտագործվի արտաքին ագրեսիայի դեմ: Ներքին, հատկապես քաղաքական խնդիրները բանակով չէ, որ պետք է լուծել”,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ