16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային տոնի օրը Իրանի նախագահը խոսել է միջուկային նախագծերի մասին

Իրանն այսօր տոնում է հակամիապետական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարելիցը: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը հայտարարել է, որ առաջիկայում Իրանը “կհայտնի մի քանի կարեւոր միջուկային նախագծերի մասին”: Ինչպես նշում է “Интерфакс”-ը, նախագահը չի մանրամասնել, թե դրանք ինչ նախագծեր են:

Ընդ որում` նախօրեին Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, թե Իրանը համաձայնել է Եվրամիության` միջուկային խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկությանը:

Թեհրանում հիմնական տոնական արարողությունները տեղի են ունենում քաղաքի գլխավոր` Ազադի հրապարակում, որտեղ ընդհանուր դիտարկման համար տեղադրված է ամերիկյան անօդաչու  “RQ-170 Sentinel” սարքը, որը անցյալ տարվա դեկտեմբերին իրանական հակաօդային ուժերն են գրավել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում:

Հեղափոխական իրադարձությունների առթիվ կազմակերպված միջոցառումներն Իրանում սկսել են փետրվարի 1-ից: 33 տարի առաջ փետրվարի 11-ին հայտարարվեց շահի ռեժիմի տապալման  եւ իրանական հեղափոխության հաղթանակի մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ