21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հ1-ում հանդիսատես է մահացել

2012 թվականի հոկտեմբերի 31-ին, ‘Հայաստանի հանրային հեռուստաընկերություն’ ՓԲ ընկերության տաղավարներից մեկում, հաղորդման նկարահանման ժամանակ հանդիսատես, 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել:
‘Հայաստանի հանրային հեռուստաընկերություն’ ՓԲ ընկերության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Առաքելյանի հարազատներին և մտերիմներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ