ԼՂ պաշտպանության բանակը ցավակցում է
ԼՂՀ ՊԲ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող “Ուրալ-375/236” մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի “Հարուրի ձոր” կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, որի հետեւանքով մահացել է 4 զինծառայող`
ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960թ., ծառայում էր 1998թ-ից,
շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982թ., ծառայում էր 2009թ-ից,
շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969թ., ծառայում էր 2006թ-ից,
շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963թ., ծառայում էր 2009թ-ից:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայողներ ժամը 23.45-ին հասցվել են Վարդենիսի ԿԶՀ: Ներկայումս կազմակերպվում է նրանցից 6-ի տեղափոխումը Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորվածներն են`
շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
սերժանտ Գեւորգ Մնացականի Գեւորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,
եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
շարքային Մանուկ Լեւուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից,
ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացածների ի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:
Պատահարի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: