Գիշերը ձյուն է սպասվում
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Սեւ ծովի տարածքից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր եւ փետրվարի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` լեռներում ձյուն, հովիտներում հնարավոր է ձնախառն անձրեւ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ին մի փոքր կբարձրանա, սակայն արդեն մարտի 1-ից կրկին զգալի նվազում կսկսվի:
Լեռներում եւ լեռնանցքներում կդիտվի քամու ուժգնացում, բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց:
Երեւանում այս գիշեր եւ փետրվարի 29-ին սպասվում են տեղումներ` ցերեկն անձրեւ, երեկոյան եւ գիշերը` ձյուն: Գիշերը կլինի -1+1, ցերեկը` +7+9, երեկոյան` +2+4:
Henaran.am-ին հաղորդում են Meteo-tv լրատվական ծառայությունից