19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Լռության օր” Ռուսաստանում

ՌԴ նախագահական ընտրություններից առաջ հայտարարվել է այսպես կոչված “լռության օր”` արգելվում է յուրաքանչյուր քարոզչություն եւ քաղաքական գովազդ: Այս մասին տեղեկացնում է “Новые известия”-ն: Ենթադրվում է, որ այս ընթացքը կարեւոր է ընտրողների համար, որպեսզի վճռական լինեն իրենց ընտրության մեջ:

Նախագահական ընտրությունները կանցկացվեն 95 հազար ընտրական տեղամասերում` Ռուսաստանի տարածքում եւ նրա սահմաններից դուրս: Այս ընտրությունները պատմության մեջ կմտնեն որպես վերջին ընտրություններ, որոնք 5-ամսյա ֆեդերալ ցիկլի շրջանակներում կանցկացվեն: Այն իր մեջ ներառում է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավը: Դա կապված է նախագահի իրավասությունների ժամկետի երկարացման հետ, որը 4-ից դարձել է 6 տարի, իսկ Պետդումայինը` 4-ից` 5 տարի:

Ինչպես նախօրեին վկայել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ գոհ է ավարտական փուլից:

Ընտրությունները կկայանան մարտի 4-ին: Նախագահի թեկնածուներն են Վլադիմիր Ժիրինովսկին` լիբերալ-դեմոկրատների կողմից, Վլադիմիր Պուտինը` “Միասնական Ռուսաստան”-ի կողմից, Գենադի Զյուգանովը` կոմունիստական կուսակցությունից, Սերգեյ Միրոնովը` “Արդար Ռուսաստան”-ի կողմից եւ ինքն իրեն առաջադրած Միխայիլ Պրոխորովը:

Նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին եւ պատասխանատու լինել իրենց ձայնի  համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ