20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2022

ԱԺ նախագահը դատի է տվել պատգամավորին

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրում է. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են։

Հատուկ հանձնարարություններով դեսպանի ակնարկը՝ Պուտինին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա։ «ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը՝ այսօր կտեսնենք», – գրել […]

Հատուկ գործողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու մեջ մտնող ողջ տարածքում անխուսափելի է

Իրավունքը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու մասին։ Այդ պլանների մասին բաց տեքստով խոսվում է «Ո՞վ՝ Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը կզինաթափի անօրինական զինված կազմավորումներին Ղարաբաղում» հոդվածում, որը հրապարակել է haqqin.az պարբերականը։ Հոդվածն ընդարձակ է, ամբողջ տեքստը ներկայացնելուց ձեռնպահ կմնանք՝ միայն հատվածներ մեջբերելով։ «Ստիպված ենք արձանագրել, որ Ղարաբաղյան երկրորդ […]

Տեսեք, թե տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին /Տեսանյութ/

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ զուտ մարդկային առումով ոչինչ չունեմ, բայց տեսեք, թե տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում նրա մասին, իսկ այսօր նույն դատավորին նշանակում է իր ստեղծած Հակակոռոպցիոն դատարանի դատավոր, իր ձևակերպմամբ՝ արդեն երկրի այսօրվա ղեկավարի «կերպարով»։ Վստահ եմ, որ Նիկոլը նրան այդ դատարանի նախագահ նշանակելու ախորժակ էլ ունի։Գրում է օգտատեր Րաֆֆի Ասլանյանը:

Մենք դիմում ենք Պուտինին, խնդրում ենք՝ օգնեք վերդարձնել մեր զավակներին․ անհետ կորածի մայր /Տեսանյութ/

Արդեն երեք օր է անհետ կորածների ծնողները ակցիաներ են իրականացնում՝ դիմելով ՌԴ նախագահին, աշխարհի առաջատար երկրների ղեկավարներին օգնել իրենց՝ վերադարձնել իրենց զավակներին։ Ծնողներից մի մասին փորձում են համոզել, որ իրենց զավակը մահացել է, բայց ծնողները վստահ են, որ իրենց զավակներն այսօր գտնվում են Ադրբեջանում՝ պատանդի կարգավիճակում։

Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար

Ռոբերտ Քոչարյանի օրոք ՀՀ արտաքին գործերի նախարար եղած Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար. Այս մասին հայտնում են MediaHub-ի արցախյան աղբյուրները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Իրականում աժբ ի կազմակերպած հակառուսական ակցիայի հետևում երևում են էս իշխանությունների ականջները

Իրականում աժբ ի կազմակերպած հակառուսական ակցիայի հետևում երևում են էս իշխանությունների ականջները… Նիկոլի թիմը այդպես է կոդավորված, սրանք երբեք չեն փոխվի, հոգով սրանք հակառուս են, և նույնիսկ այս բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, պետական շահից ելնելով, չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիոնալ զգացումները։ Եթե շանս լիներ՝ օրինակ՝ Միրզոյան Արոն, Արայիկը Հարությունյան, Մխիթարը, Ռուբինյանը կամ Արմեն Գրիգորյանը, կամ […]

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ երկրները, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մենք համաձայնեցրել ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Նախապատրաստվել են ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների, առաջարկությունների հիման վրա փաստաթղթեր»,- նշել է Զասը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի