19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 23, 2021

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին  հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։ Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։ Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող […]

Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին «կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ»: Այս մասին գրում է minval.az կայքը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ հակառակ դեպքում «այս ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործունեություն են ծավալում, լրջորեն կտուժի»:

Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել: Իշխանությունը տեւական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձեւեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որեւէ ձեւով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի […]

Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ. «Ժողովուրդ»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից երկու օր անց։ Կրեմլի պաշտոնական հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այնինչ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա։ Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին […]

ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել. «Հրապարակ»

«Նոր խորհրդարանի ձեւավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։ Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում […]

Փաշինյանն ու Վահե Ղազարյանը տոնակատարության կմասնակցեն. «Հրապարակ»

«Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են այս տարի էլ հայրենի Տավուշում մասնակցել այդ տոնակատարությանը։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն հրահանգվել է, որ այդ օրը ոստիկանական մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի