27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2021

Իլհամ Ալիևն Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանին երեկ գործուղել էր ՀՀ ացգային ժողով. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանին երեկ գործուղել էր ՀՀ ացգային ժողով ՝ պատախանելու պատգամավորների հարցերին։   #Շուշին հայկական քաղաք չէ… #Գերիների աննախադեպ վերադարձ…»:

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել […]

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Այս մասին ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տարածած հաղորդագրությունում ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» […]

Հայաստանի չափ տարածքով, բայց 23 միլիոն բնակչությամբ Թայվանը, որ գտնվում է առաջնային օջախի հետ ամենասերտ շփման գոտում, մինչ օրս գրանցել է կորոնավիրուսի ընդամենը 872 դեպք և 7 մահ

Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից չէի անդրադառնա այս ամենին, եթե անընդհատ չկրկնվեր նույն անհիմն պնդումը: Երեկ ԱԺ-ում Վարչապետը, անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին, բառացիորեն ասեց. «Ասում եք՝ ձախողել ա կորոնավիրուսի հետ պայքարը, ում և ինչի հետ ենք համեմատում»: Եվ որպես արդարացում և Կառավարության գործողությունների ճշմարտացիություն, բերեց մի երկրի օրինակ, որը կարծում եմ հարևան Վրաստանն էր, որ՝ թե […]

Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ […]

Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված