20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2021

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»։  

Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել

Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր: «Նախօրեին որոնողական խմբերը […]

Կրեմլի պաշտոնական կայքում գերիների հարցի մասին հատուկ ոչ մի խոսք չկա

Պաշտոնական Երևանն ու ֆեյքերը տիրաժավորում են մի գաղափար, թե նիկոլը գնում է Մոսկվա՝ գերիներին վերադարձնելու: նիկոլի կողմից խաբված քաղաքացիներ ու հատուկ չսափրված սադրիչներ էլ միաբերան կրկնում են. «նիկոլին մի խանգարեք, որ գերիների հարցը լուծի»: Եթե նիկոլը ցանկանար, կամ ունակ լիներ գերիների հարցը լուծել, նա կապիտուլյացիոն հայտարարության բոլոր կետերի իրականացումը կկապեր գերիների ու նահատակների աճյունների վերադարձի […]

Նիկոլ Փաշինյանի առանձնատան պահպանությանը ներգրավված են եղել նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները

ԱԱԾ-ից, ՊՊԾ-ից ու Ոստիկանությունից բացի Նիկոլ Փաշինյանի առանձնատան պահպանությանը ներգրավված են եղել նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները: Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են ՊՆ-ից:

Մենք 90-ականներին մեզանից հզոր Ադրբեջանին հաղթեցինք գրեթե նույն որակների շնորհիվ, իսկ այս անգամ պարտվեցինք դրանց բացակայության պատճառով. Վարդան Ոսկանյան

Երբ ֆաշիստական Գերմանիան նախորդ դարի 30-ականների վերջին ծնկի բերեց Չեխոսլովակիան, այդ երկրի միայն «Շկոդա» գործարանները տալիս էին գրեթե նույնքան ռազմական արտադրանք, որքան բրիտանական ողջ ռազմաարդյունաբերությունը միասին վերցրած, իսկ չեխոսլովակյան բանակը համեմատելի էր Վերմախտի ուժերի հետ։  Նյուրնբերգում գերմանական բանակի Գլխավոր հրամանատարության շտաբի պետ գերենալ-ֆելդմարշալ Կեյտելը, պատասխանելով Չեխոսլովակիայի նվաճման մասին հարցին,, հայտարարեց, որ Գերմանիան ռազմական առումով բավարար […]

Նիկոլ Փաշինյանն 1 միլիարդ 150 հազար դոլարի վարկի փաստաթուղթ է ստորագրելու՝ պատերազմի օրերին ՌԴ-ից Հայատանին մատակարարված զենքի դիմաց․ աղբյուր

Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական պարտքը ավելանացնելու է ևս 1 միլիարդ 150 հազար դոլարով, որը այն զինատեսակների գումարներ է, որոնք Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել պատերազմի օրերին: Հայաստանի ղեկավարությունն անգամ չի բանակցել, որ խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո օգնությունը ձևակերպվի անհատույց՝ առանց նոր վարկային բեռ դնելու ժողովրդի ուսերին: Mediaport-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը Մոսկվա է […]

«Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից»

«Արշակունյաց պողոտայում, ժամը 07:20-ին, ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:  Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել: Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի