27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 8, 2019

Համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրել 3 մլն 281 հազար դրամ։ Նիստում վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետներում արձանը տեղադրված կլինի։ Ի պատասխան Պապիկյանը ձեռնպահ մնաց ժամկետներ հայտնել և ասաց, որ կաշխատեն սեղմ ժամկետներում անել […]

Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի. ԱԽ քարտուղարը՝ «BBC»-ի հրապարակած նյութի մասին

Քննչական մարմինների գործառույթն է պարզել, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Հարցին, թե անվտանգությանը սպառնալիք չէ՞, երբ շատ կարևոր փաստաթղթեր հայտնվում են այլ անձանց տրամադրության տակ, Գրիգորյանը պատասխանեց, որ աշխարհում չկա մի […]

Հասնելու ենք նրան, որ Արցախի և Հայաստանի միջև լինի կապի վերջնական միասնական գին. ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն և Հայաստանում, և Արցախում։ 2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, որն էլ իր հերթին մինչև 2021 թվականի հունվար կնվազի՝ հասնելով 27 դրամի։ Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, […]

Մարտի մեկի վերաբերյալ BBC-ի անդրադարձը եւ անհայտ դիպուկահարների պատմությունը

2008 թ․-ի մարտի մեկի դեպքերի վերաբերյալ BBC-ի անդրադարձը և ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ պատմությունը։ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ 1. 1991 թ․-ի հունվարի 13-ին, երբ սովետական զորքերը փորձում էին վերահսկողության տակ վերցնել Լիտվիայի մայրաքաղաք Վիլյնուսի հեռուստաընկերությունը, հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեց 14 ցուցարար։ Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի […]

Ճարպակալումը կարող է պատճառ լինել ծննդաբերության ընթացքում մահացության

Մեծ թվով կանայք այժմ մահանում են ծննդաբերության ընթացքում, քանի որ ճարպակալումը և ուշացած հղիությունը մեծ վտանգ են ներկայացնում կանանց համար: Daily Mail-ը գրում է, որ կան անհանգստություններ, որ հիվանդանոցները դժվար են լուծում բարդ ու վտանգավոր հղիությունների հետ կապված խնդիրները: Լոնդոնում ծննդաբերող կանանց վերաբերյալ հետազոտությունը, որը հրատարակվել է Lancet բժշկական ամսագրում, ապացուցել է, որ ծննդաբերության ընթացքում […]

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժած անձանց կառավարությունը ֆինանսական օժանդակություն կտրամադրի

Կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝   աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը աջակցության ձևը և չափը աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության […]

Պահանջեք, թող խոստումները կատարի. Ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիները ակցիա են իրականացրել՝ պահանջելով Երևանի քաղաքային իշխանություններից մաքուր պահել քաղաքը, ժամանակին տանել աղբը։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Սոնա Աղեկյանն ու Գարիկ Սարուխանյանը իրենց հետ աղբ էին բերել ու աղտոտում էին տարածքը, սակայն տարածքի մաքրուհիները հորդորեցին չաղտոտել։ Արդյունքում տարաձայնություններ առաջացան մասնակիցների ու նրանց միջև, և Սոնա Աղեկյանին ու Գարիկ Սարուխանյանին, հնչեցրած հայհոյանքների, […]

Առանց դիմահարդարման տանից դուրս գալը սթրես է կանանց համար

Հարցում անցկացնելով կանանց շրջանում՝ պարզվել է, որ նրանց 70 տոկոսը հրաժարվում է տանից դուրս գալ առանց դիմահարդարման կամ պատշաճ սանրվածքի: Նման տեսքով տանից դուրս գալը, աշխատանքի գնալը նրանց համար առավել սթրեսային վիճակ է ստեղծում, քան օրինակ՝ հրապարակային ելույթ ունենալը կամ հարցազրույց տալը, նույնիսկ առաջին հանդիպման գնալը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Ահա թե ինչու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված