22 Մարտի, Չորեքշաբթի, 2023
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2019

21 շիրիմ պղծվել է. իրավապահ մարմինները մի կնոջ բռնելով՝ չպետք է սահմանափակվեն. Ազատամարտիկ

67485053_483267772473179_7906448949806891008_n

Օգոստոսի 1-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում ներկայացված էին  Եռաբլուրում պղծված և վնասված շիրմաքարերը։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանի բնակիչ 51-ամյա կինն այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Կատարվածը բառերով ասելու չէ: Սա ամբողջ մեր […]

Վարչապետը գլուխը գովեց, թե … Հովհաննես Ավետիսյան

36977_hovhannes-avetisyan_26_M

Վարչապետը էնքան գլուխը գովեց, թե բա բյուջեի եկամուտները աճացրել եմ, ասի մի թեթև ծիկրակեմ թվերը: Ուրեմն նկարի թվերը պատկանում են ՊԵԿ-ին (շարվածքն ու տոկոսների հաշվարկը իմն են): Ինչպես տեսնում եք՝ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներ և պետական տուրքը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համեմատ 2018 թվականի առաջին կիսամյակի աճել են 24.5 %-ով: Ուշադրություն, վարչապետը […]

Դաժան մահեր Արարատում․ Վեդիի ծննդատանը մահացել է չծնված երեխան, իսկ ժամեր անց՝ 29-ամյա մայրը

ծննդկան

Այսօր, օգոստոսի 2-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես Վեդի քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից Վեդիի ծննդատան մոտ են հավաքվել Վեդի քաղաքի բնակիչներ, ովքեր նշված ծննդատուն էին տեղափոխել Վեդի քաղաքի բնակչուհի 29-ամյա Քնարիկ Մանուկյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ք․ Մանուկյանի հարազատներն ասում էին․ «Երեկ Քնարիկին, ով հերթական հղիությունն է ունեցել, […]

Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք կոշտ միջոցների. Վիտալի Բալասանյան

vitali-balasanyan-634x445

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական […]

Մարիամ Փաշինյանի պոռթկումը դարձյալ լրատվամիջոցներին է ուղղված

ae44f6f

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Isntagram-ի իր էջի story հավելվածում գրառում է կատարել: Նշենք, որ տվյալ հավելվածում գրառումը պահպանվում է միայն 24 ժամ: Նրա հետևորդներից մեկը դիմել էր նրան, գրելով, որ չընկճվի սուտ լուրերից, ինչին և պատասխանել էր Մարիամը. «Վստահ եմ, որ կեղծ լուրերի հարցը կլուծվի առանց էական միջամտությունների… կեղծ լուրեր տարածում […]

Երբ լրբերը սրբեր են դառնում

image_750x_5c18c2f179b39-3

Ոնց եք ասո՞ւմ, նախորդ ռեժի՞մ, ճչացող անարդարություննե՞ր, ընդդիմության անխնա հետապնդումնե՞ր, այլակարծների հանդեպ ճնշումնե՞ր, աշխատանքից համատարած հեռացումնե՞ր Լո՞ւրջ եք ասում, տղե՛րք։ Ու դո՞ւք եք խոսում էդ երևույթների մասին: Էդ որ ֆեյսբուքյան հավանումների, մեկնաբանությունների ու գրառումների համար մարդկանց նախազգուշացումներ եք տալիս ու չենթարկվողներին՝ հեռացնում. Ճնշումնե՞ր, չէ, չենք լսել։ Էդ որ հաստատություններ եք լուծարում, որպեսզի ձեզ համար ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի