19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 26, 2019

Ստուգումներ դիրքերում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի կողմից զորամասերի մարտական հերթապահության և ամենօրյա գործունեության վերահսկման ժամանակացույցի համաձայն՝ մարտի 19-ից 22-ը ստուգվել են մարտական դիրքերում հերթապահության իրականացման պայմանները, զորամասերի հրամանատարությանը ցուցաբերվել է գործնական օգնություն՝ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման կազմակերպման ուղղությամբ:  

Անցկացվել են մարտական հրաձգության պարապմունքներ

Պաշտպանության և հարձակման ժամանակ գործողությունների և վարժաձևերի հստակ ու արագ կատարմանը նպաստելու, մարտավարական գործողությունների ընթացքում կրտսեր հրամանատարների շրջանում նախաձեռնողականություն և բարոյակամային բարձր հատկանիշներ ձևավորելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի մարտավարական դաշտում հրաձգային ջոկերի հետ անցկացվել է մարտական հրաձգություն՝ ցերեկային և գիշերային պայմաններում:  

Արայիկ Հարությունյանը ցանկանում է, որպեսզի Արամ Սիմոնյանը պաշտոնանկ արվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշեց, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը […]

Լկտիություն է և անարգանք ակադեմիական շրջանակի հանդեպ .Գևորգ Պապոյան

«Նախագծի ընդունումը շատ կարևոր է, քանի որ այսօր ակադեմիական, գիտական և դասախոսական շրջանակների հանդեպ կա անարգանք։ ԵՊՀ-ի դիմաց վարձակալած է հսկայական տարածք և մեծ պաստառով գրված է՝ «Վաճառվում են կուրսայիններ, դիպլոմայիններ»: Սա, կարծում եմ, լկտիություն է և անարգանք այն ակադեմիական շրջանակի հանդեպ, որը գործունեություն է ծավալում դիմացի շենքում գտնվող պատերի ներսում»,-   անդրադառնալով «ՀՀ գովազդի մասին […]

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Արարատի  մարզպետարանի պաշտոնական կայքէջից: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ […]

Սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Վիեննա: Տեղեկությունը հրապարակված է e-gov.am հարթակում: Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես տեղեկացրել է Վիեննայում դիվանագիտական աղբյուրը՝ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Պարոն Սաիյան, համառորեն չե՞ք ուզում ասել, թե Հայաստանում քանի ծայրահեղ աղքատ կա. Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որով նախատեսված է նվազագույն կենսաթոշակների չափը սահմանել 25.500 դրամ, հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին՝ հիշեցնելով, որ կառավարության ծրագրով նախատեսված է, որ մինչև 2023 թվականը Հայաստանում պետք է վերանա ծայրահեղ աղքատությունը, ուստի […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում` Մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում […]

Եթե Ազգային ժողովի մաքրուհիները ապրիլի 1-ից խորհրդարանը չմաքրեն՝ նրանց կփոխարինեն նորերը. «Քլիներս»-ի տնօրեն /տեսանյութ/

Ապրիլի 1-ից Ազգային ժողովի մաքրուհիները նոր գործատու կունենան՝ «Քլիներս» ՍՊԸ-ն, որը շահել է խորհրդարանի մաքրությունն ապահովելու՝  Ազգային ժողովի հայտարարած գնումների մրցույթը: Մաքրուհիների աշխատավարձերը, սակայն, 20-30 հազար դրամի չափով նվազելու են, ինչը հարուցել է մաքրուհիների դժգոհությունը: Նրանք հայտարարել են, որ չեն պատրաստվում այդքան գումարով աշխատել:  Այսօր «Հենարան» մամուլի ակումբում մրցույթը շահած «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի