24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2019

Իրանական գազը Հայաստանով տարանցելու ծրագիրն ուտոպիա է, չունի տնտեսական բովանդակություն, չունի պատվիրատու. փորձագետ

«Իրանական գազը Հայաստանով տարանցելու գաղափարները մոտավորապես  15 տարվա պատմություն ունեն, 15 տարի առաջ քննարկվել են, և որևէ բան չի փոխվել այդ ծրագրերի «կողմ» և «դեմ» փաստարկների հարցում»,- այս մասին 168.am-ին ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի Իրանում արած հայտարարություններին: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իրան կատարած […]

Վիրավորներին ու զոհերի հարազատներին տրամադրել արդարացի փոխհատուցում. «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը Մարտի 1-ի վերաբերյալ /տեսանյութ/

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ընդհատեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումն ու լրագրողների մոտ հանդես եկավ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նախ կարևորեց 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատկան տալու անհրաժեշտությունը, ընդգծեց Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման […]

Հացը էլի թանկանալու է. Փաստ

Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը: Հասկանալու համար, թե […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձը /տեսանյութ/

Մարտի 1 դեպքերից 11 տարի անց չափազանց կարևոր է գնահատական տալ տեղի ունեցածին, իր մարտիմեկյան ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ուղղված չէին առանձին գործող ուժի, անհատի դեմ: Այդ բռնությունների ու ապօրինությունների միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը», – ասաց նա: […]

ՀՔԾ-ն արգելանք է դրել Սեյրան Օհանյանի պետական կենսաթոշակային հաշվեհամարի վրա

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն արգելանք է դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, հաղորդում է «Փաստինֆոն»: Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Աղբյուրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի