11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձը /տեսանյութ/

Մարտի 1 դեպքերից 11 տարի անց չափազանց կարևոր է գնահատական տալ տեղի ունեցածին, իր մարտիմեկյան ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ուղղված չէին առանձին գործող ուժի, անհատի դեմ: Այդ բռնությունների ու ապօրինությունների միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը», – ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ 2008 թվականի մարտի 1-ը այդ օրն առավոտյան ծագած երևույթ չէր, այլ երկար տարիների ՀՀ ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում:

Անդրադառնալով քննադատություններին, որ հեղափոխությունից հետո հնարավոր է, որ ՀՀ-ն նույն շրջափուլի մեջ ընկնի, որի մեջ ընկել էր անկախություն ստանալուց շատ չանցած, Փաշինյանը նշեց.

«Այսօր՝ 2019 թ. մարտի 1-ին, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին, չի կարող լինել: ՀՀ-ն չի վերադառանա կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, ամենաթողության ու լկտիության, մարդու իրավունքների ոտնահարման», – ասաց նա՝ ընդգծելով, որ բռնություններով հարցեր լուծելու էջը ՀՀ-ում փակված է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ