26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2019

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ նոր գնումներ չկատարեն, որպեսզի մենք նորից փաստի առաջ չկանգնենք. Հակոբ Արշակյան

Կառավարությունը տեղային լուծում է տվել՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ մեքենաների կոնկրետ թիվը իրենց հայտնել են միայն դեկտեմբերին: «Դա թույլ տվեց նաև, որ մեր տնտեսվարողների գումարների վատնում տեղի չունենա»,- […]

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին` քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու համար. Միհրան Հակոբյան

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, գործընկերներիս` Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ միասին հիմնադրել ենք «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն և Թերթ.am-ի, «Արմնյուզի» ու «Լավ Ռադիոյի» մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք հայկական մեդիադաշտում նոր խոսք բերելու, նոր մշակույթ ձևավորելու համար: Հասարակական-քաղաքական դաշտից հեռանալու […]

ՀՀ ԱԺ աշխատակազմը նախորդ տարի տնտեսել է 114.000 լիտր բենզին. Արսեն Բաբայան

Վառելիքի գծով 2018թ.-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: «Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,-հավելել է նա:  Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը […]

Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ. Արարատ Միրզոյան

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ, և կառավարության անդամ մեր մյուս գործընկերներին՝ այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական փորձառութուն էր և շատ պատասխանանտու աշխատանք»,- այսօր կառավարության նիստում գործընկերներին այսպես հրաժեշտ տվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարելու է նոր Ազգային ժողովը: Ըստ նրա՝ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ […]

Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքին ու կազմին: Նա հիշեցրեց, որ նախընտրական խոստում էին տվել՝ փոխել կառավարության կառուցվածքը, և նախարարությունների թիվը պետք է կրճատվի: «Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց Ն.Փաշինյանը: Նա շեշտեց, որ այս պրոցեսի նպատակն ամենևին փող խնայելը չէ, այլ կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելն է և […]

ՀՀ տարածքում սպասվող երկրաշարժի մասին լուրերի համար որեւէ հիմք չկա. ԱԻՆ

Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որեւէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին. Արմեն Աշոտյան

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը […]

Էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածնից. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաեւ պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը եւ հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի