26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու». Դավիթ Սանասարյանը՝ Արամ Սիմոնյանին

Պետական վերահյսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը: Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»:

Ամենքդ իմացեք, ամենքդ, ովքեր մոռացաք Աստծուն

Որովհետև որ՝ ատեցի՛ր բոլոր Իմ խրատները, մերժեցի՛ր դրանք, և ե՛տ վանեցիր այն Խոսքերը, որ բերանի՛ցս ելան: Թե գո՛ղ տեսնեիր՝ քայլո՛ւմ էիր դու նրան միացած և քո բաժինը շնացողների՛ հետ էիր առնում: Եվ բերանիդ մեջ չա՛րն ավելացավ, լեզուդ սկսեց նենգությո՛ւն նյութել: Նստում և եղբո՛րդ ես չարախոսում, և մորդ որդու ոտքերի առաջ լարում որոգա՛յթ գայթակղության: Եվ այս ամենը […]

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի […]

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատի տալ Դավիթ Սանասարյանին

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությունից հետո այս գիշեր հրավիրված ասուլիսում հերքեց Սանասարյանի տեղեկությունը, թե ՊՎԾ-ի ստուգումները ԵՊՀ-ում տևել են երկու ամիս: «Պետական վերահսկողական ծառայությունը հուլիսի 7-ից սկսած լայնամասշտաբ, նախադեպը չունեցող ուսումնասիրություններ է իրականացրել Երևանի պետական համալսարանում, և Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, թե դրանք տևել են երկու ամիս, ճիշտ […]

Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։ «Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է […]

Փաշինյանի հորդորը ՔՊ վերնախավին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, […]

Ես ընտրված ռեկտոր եմ․ Արամ Սիմոնյանը մտադիր չէ հրաժարական տալ

«Ես ընտրված ռեկտոր եմ, մինչեւ 20 թվականի մայիսը ընտրված եմ որպես ԵՊՀ ռեկտոր, եւ պետք է իրականացնեմ իմ գործունեությունը»,- դեկտեմբերի 28-ի ուշ երեկոյան հրավիրած ասուլիսին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նա նշեց, որ իրեն անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, եւ այն դեպքում, եթե ապացուցվի, որ չի կատարել իր պարտականությունները պատշաճ կերպով, ինչը, […]

Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց․ Արայիկ Հարությունյանի «կանխարգելիչ» գրառումը

«Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը. «Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի