Գավառում ցույցեր են․ Ճանապարհ են փակել
Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել, որը կալանավորված է։ Առաջին ատյանի դատարանը նրան ազատ է արձակել, սակայն վերաքննիչը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ կրկին կալանք է կիրառվել։ Բնակիչների հետ հանդիպման է գնացել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։