26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2018

Դա բացարձակ սուտ է. Ադրբեջանից նման առաջարկ չենք ստացել. Գաբրիել Բալայան

«Դա բացարձակ սուտ է, Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ը չի ստացել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։ Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջանը»-ը գրել էր, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Բալայանն ասաց, որ սովարաբար նման […]

Ո՞վ կգլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակը

Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղտեխնոլոգ  Արմեն Բադալյանը:  ԹԵՄԱ՝     ԱԺ արտահերթ ընտրություններ. նախընտրական քարոզարշավին ընդառաջ.   ներքաղաքական զարգացումներ:

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված  Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան:Ա յս մասին հայտնել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան, նրա մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Բուռն քննարկում Կառավարությունում՝ ներման խնդրագրերի հարցի շուրջ

Այսօր կառավարության հերթական նիստում արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր։ Դրանցում, ըստ Զեյնալյանի, ՀՀ նախագահի լիազորությունների մասով կան հակասություններ 2015-ին թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության հետ։ Այսպես, նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, ներկայացրեց Հանրային ծառայության մասին, Դիվանագիտական ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին, […]

Կա՞ որեւէ ապացույց հանքարդյունաբերության եւ քաղցկեղի կապի վերաբերյալ. Բաց նամակ՝ Արսեն Թորոսյանին

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը բաց նամակ է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Արդեն տեւական ժամանակ է ինչ հանրային տարբեր հարթակներում, ի թիվս հանքարդյունաբերության վերաբերյալ տարածվող այլ միֆերի, շրջանառվում է որեւէ գիտական հիմնավորում չունեցող այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է: Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, որում ներգրավված են ոլորտում […]

Կառավարությունը մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։ Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը: Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու […]

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1 հասցե: Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:   ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու […]

Գագիկ Շամշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է. «Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի