26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2018

Մարդաորս. Իրավունք

Ըստ թերթի վստահելի աղբյուրի՝ թեեւ համաներման ուժի մեջ մտնելու պահից շատ անհրաժեշտ է ոստիկանության հսկողությունը բանտից ազատվող հանցա­գործների նկատմամբ, սակայն Բաղրամյան 26-ից ոստիկանությանը այլ ցու­ցում է տրվել՝ ուժերը հիմնականում ուղղել դեպի տեղական հեղինակավոր մարդիկ), ովքեր մեծ դերակատարություն կարող են ունենալ ռեյտինգային քվեարկության ժամանակ: Հանձնարարված է նրանց վրա ինչ-որ բան գտնել, որպեսզի ստիպված լինեն աշխատել ՔՊ-ի […]

Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է գնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնում է կարճատև արձակուրդ, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ :)», -գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մանր գործարարների կաշին քերթելով էլ՝ տնտեսական անկում. Իրավունք

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ նկատել է հետեւյալ զարմանալի հանգամանքը. «Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են: Երբ մենք ասում ենք, որ հիմա կա ստվերի դեմ պայքար, դա տնտեսական ցուցանիշների վրա գոնե պետք է արտացոլված լիներ: Մենք ու­նենք 0,2 տոկոս տնտեսական աճ, եթե ստվերի դեմ պայքար եղել է, այդ թիվն իրականում պետք է ավելի մեծ լիներ: Իսկ եթե ստվերի դեմ […]

Ծառուկյանը անակնկալ կմատուցի. Ժողովուրդ

Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության […]

Նախագահը լուծարեց Ազգային Ժողովը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրամանագիր ստորագրեց Խորհրդարանն ազատ արձակելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: 2. Սույն […]

Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը

«Ո՞նց կարելի է ներել, ես իրենց ամենավերջին մահապատիժն եմ ցանկանում» ,- համաներման մասին լսելով՝ ասաց ՊՊԾ գնդի գրավման օրը ծառայություն իրականացնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը: Նրա խոսքով, եթե «Սասնա ծռերը» համաներվեն ու պատասխանատվության չենթարկվեն, ազատ արձակվեն, իրենք բողոքարկելու են ու հասնեն մինչեւ մարդու իրավունքների եվրոպական […]

Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: «Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չի համապատասխանում իրականությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը: Մամուլում լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն՝ Զեյնալյանը հրաժարականի դիմում է […]

Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական ժամանակաշրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր, մինչ հաջորդ ընտրությունները: Հիմա կարծես թե ճիշտ հակառակն է` դատարկություն նախընտրական շրջանում և սպասվող ակտիվություն ընտրությումներից հետո: Չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես պետական ակտ, որը […]

Իշխող կուսակցությունը կադրային վակուումը լրացնում է ՀՀԿ–ի ռեսուրսով. Աշոտյան

Պետականաշինության գործընթացը այս կառավարության մոտ լավ չի ստացվում։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Հիմնավորեց, որ Նիկոլ Փաշինյանի ուժեղ գործոնը եկել է փոխարինելու պետական ինստիտուտներին եւ մեխանիզմներին։  «Երբ ամեն ինչ սկսում է կախված լինել վարչապետից, որքան էլ նա տաղանդավոր լինի,  պետական իշխանության ամբողջ բեռը չի կարող տանել։ Այստեղ բախվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի