26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2018

Կրթության նախարարը պարալիզացրել է. Իրատես

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ: «Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարևորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,-ասաց […]

Չկար մի բան, որի մասին մեր Ավանի տաքսիստները չգիտեին

Նայեցի Տարոն Մարգարյանի վերաբերյալ հետաքննությունը: Պետռեգիստրի էնցիկլոպեդիա էր: Չկար մի բան, որի մասին մեր Ավանի տաքսիստները չգիտեին մինչ երեկ (ուրիշ տաքսիստներից չեմ օգտվում): Չհասկացա՝ բացի էն, որ Տարոնը, փաստորեն, շատ փող ու գույք ունի, ու ես ու իմ հարևանները պիտի իրան նախանձենք, ուրիշ էլ ի՞նչ հետևանք պետք ա սա առաջացնի: Արմեն Մինասյան

Քոչարյանին կձերբակալե՞ն

Դո՞ւք էլ եք համոզված, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին պատասխանելով ուղիղ եթերում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, թե ինչ-որ մեկը կհայտնվի ճաղերի հետևում, թե ոչ: Բայց նրանք, ովքեր թույլ են տվել չարաշահումներ, կոռուպցիա են իրականացրել, անպայման կհայտնվեն ճաղերի հետևում:

Նման լուրերը պայթունավտանգ ականներ են

Նիկոլը հարց է ստանում ուղիղ եթերում.  հարցի հեղինակն ասում է, որ Հադրութի ինչ- որ զորմասում /նույնիսկ մոտավոր չի նշում/ ունի ծառայող հարազատ, ով սոված է մնում, քանի որ բանակը չի կերակրում, վարչապետն էլ արգելել է ծանրոցներ ուղարկելը բանակ… Նախ, հարցս Հայաստանի վարչապետին. ինչ տրամաբանությամբ է հարցի կարևորությունը որոշել լայքերի քանակով, մենք հո ականատեսն ենք լինում, […]

Այս առավոտ աղոթենք այսպես

Այսօր էլ աղոթենք այս կնոջ նման.  Պատմում են, որ մի կին ամեն օր եկեղեցում ձեռնամած` (ձեռքերը իրար միացրած, ինչպես անում ենք Հավատամքի ժամանակ) աղոթքի կանգնելիս, կարծես խոսում է իր մատների հետ: Երբ հետաքրքրվում են, նա այսպես է մեկնաբանում իր աղոթքի հերթականության մասին: Բութ մատը, որն այս պահին ամենամոտն է իմ մարմնին, իմ մտերիմներն են, հարազատներս, բարեկամներս, […]

Նախկին իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու. Փաշինյան

Նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։ Այս մասին հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այս հաղթանակը մենք ոչ մեկին չենք զիջի։ Անդրադառնալով այն գնահատականներին, թե ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դեռեւս ամիսներ առաջ, դեռ այն ժամանակ, երբ վարչապետության առաջին քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն չքվեարկեց […]

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

Ոստիկանության կողմից բերման ենթարկված  Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել այսօր Երևանի Սայաթ–Նովա պողոտայից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի