18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2018

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  1-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: ԹԵՄԱ՝   Արցախում թավշյա հեղափոխություն իրականացնելու նպատակով ստեղծվել է  «Լույս Արցախին» նախաձեռնությունը.նման նախաձեռնության ներքաղաքական լարվածության վտանգներն ու հետեւանքները. սահմանային լարվածություն /Նախիջևան եւ Արենի/:

Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց

«Սասնա ծռեր»–ի գործով մեղադրվող Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դատավորը մերժեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում: Նշենք, որ Վարդգես Գեւորգյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»–ին աջակցելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 9 կետով:  

Ամենաշատը մենք ենք պատժվել. Վարդան Ղուկասյան

«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Ինչ եղել է,  ամենաշատը մենք ենք պատժվել, իմ արածները չեմ կոծկել։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Վարդան Ղուկասյանը  Վերջինս վստահ է, որ իր ունեցվածքի և իր հետ կապված միջադեպերի մասին հրապարակումները պատվերով են։ […]

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն. դրանք ենթակա են շահագործման

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 54-ն անցել են փորձագիտական եզրակացություն և պատրաստ են շահագործման: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: «Հայաստանում գրանցված է 135 ատրակցիոն, որոնցից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 54-ը` 49-ը Երևանում, 5-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննությունները ընթացքի […]

Մի շարք միջոցառումներ են սպասվում

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը: Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մարզական ու մշակութային միջոցառումներն այս տարի շատ են, հատկապես հուլիսին են դրանք շատ լինելու: Հուլիսի 3-ին կայանալու է «Փորձիր քեզ» մարզական միջոցառում Ազատության հրապարակում, այնտեղ լինելու […]

Ինքնաձիգն ու փամփուշտները ինքնակամ ներկայացրեց իրավապահներին

Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ մայիսի 26-ին Սիսիանի մի բնակիչ ոստիկանություն էր ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգ և 5,45մմ տրամաչափի 74 փամփուշտ։ Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը գտել է 1992թ-ին, Արցախի Հանրապետության Գյուլիբեդ գյուղի ավերված տներից մեկում։ Իր հետ բերել էր, թաքցրել չօգտագործվող անասնագոմում ու մոռացել դրա […]

Ներքին աուդիտի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում:  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մասիսցիները շարժվում են դեպի Երևան (տեսանյութ)

Մասիսից այս պահին հարյուրավոր մարդիկ շարժվում են Երևան՝ մայրուղին փակելու: Նրանք վրդովված են քաղաքապետի ձերբակալության փաստով: Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի