Մի շարք միջոցառումներ են սպասվում
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը:
Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մարզական ու մշակութային միջոցառումներն այս տարի շատ են, հատկապես հուլիսին են դրանք շատ լինելու: Հուլիսի 3-ին կայանալու է «Փորձիր քեզ» մարզական միջոցառում Ազատության հրապարակում, այնտեղ լինելու են սուսերամարտի, վոլեյբոլի, հանդբոլի միջոցառումներ, որոնց կարող են տուրիստները ևս մասնակցել, ապա լինելու է մարզական դիսկոտեկ: Նա ասաց, որ մանկական հոկեյի թիմեր կան, որոնք առաջին անգամ իրենց ելույթներն են ցուցադրելու այս ծրագրի շրջանակներում:
Հունիսի 27-ին Հյուիսային պողոտայում «Ճկույթիկ» համերգային ծրագիրն է լինելու, որին մանսկացելու է նաև Մարտին Յորգանսը:
Երևանում լճում էլ հունիսին 29-ին ցուցադրվելու են ջրային բոլոր հնարավոր մարզաձևերը, որոնք այստեղ զարգացում ունեն:
Քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ հայտնեց, որ շուտով Երևանում կբացվեն տուրիստների համար սպասարկման կենտրոնները, այստեղ ինֆորմացիաներ կտրվեն քաղաք այցելած զբոսաշրջիկներին: Նա նշեց, որ ամեն բան կատարվում է մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների հանգիստ առավելագույնս լավ կազմակերպելու համար, դրան են ծառայելու նաև երկրհարկանի «Երևան սիթի տուր» ավտոբուսները: Օրբելյանը հույս ունի՝ այս տարի զբոսաշրջիկները շատ կլինեն, և բոլորի հետ միասին հնարավոր կլինի տոնել մայրաքաղաքի 2800-ամյակը: